ՀՀ պետական դրոշը և զինանշանը կունենան ընդհանուր տեխնիկական պայմաններ, որ սահմանում են դրոշի չափերի համամասնությունները, գույների տոնայնությունը, կտորի նյութը, ձողին ամրացնելու տարբերակները: Օրինակ, դրսում տեղադրվելիք դրոշը պետք է անպայման պատրաստված լինի խոլիէսթերային գործվածքից, ներսում տեղադրվողները՝ նաև բամբակից, մետաքսից, բրդից և այլն՝ որոշել է ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 2-ին:
Որոշման մեջ նշվում է, որ դրոշի գույները կլինեն կարմիրը, կապույտն ու նարնջագույնը: Հաստատվել են նաև զինանշանի չափանիշները՝ գունավոր և սև-սպիտակ տարբերակներով: Զինանշանի կենտրոնում պատկերված են մեծ ու փոքր Մասիսները՝ Նոյյան տապանով: Այս և գույների տոնայնության, չափերի և նյութերի հետ կապված այլ չափանիշները պարտադիր կլինեն բոլոր ոլորտներում օգտագործման համար (ծառայողական ձևաչափ, վկայականներ, հեռուստա- և ռադիոեթեր, պետական հաստատություններ և այլն):